top of page

Հայ-ֆրանսիական կրթական աշխատանոց 

Մկնիկ աշխատանոցը հիմնադրուել է 1990 թուականին Փարիզ քաղաքում եւ ունի մօտ 30 տարուայ փորձառութիւն: Մեր վարիչ-ուղեկիցները հիմնականում աշխատանոց յաճախող երեխաների ծնողներն են, ովքեր ձգտում են իրենց երեխաներին փոխանցել հայոց լեզուն եւ մշակոյթը ՝ ինչպէս աշխատանոցի, այնպէս էլ ընտանիքի շրջանակներում: Վերամուտի տեղեկութիւններ։

Մեր աշխատանոցները

 

Ամէն շաբաթ օր, օրուայ երկրորդ կէսին, մենք աշխատում ենք երկլեզու երեխաների համար ստեղծել խթանող միջավայր, որտեղ նրանք կարող են յայտնաբերել նոր հորիզոններ, զարգացնել իրենց ստեղծագործական եւ քննադատական մտածողութիւնը, եւ այդ ամէնը՝ հայերէն լեզուով:

Մեր աշխատանոցները կազմակերպւում են ըստ հետեւեալ տարիքային խմբերի



  • 3-5 տարեկան

  • 6-8 տարեկան

  • 9-11 տարեկան

  • 12-14 տարեկան

  • 15-18 տարեկան

 
Շաբաթօրեայ աշխատանոց
Ateliers hebdomadaires

Գիր եւ ընթերցանութիւն

 

Հայերէն լեզուի իւրացում՝ այբուբեն, ուղղագրութիւն ու քերականութիւն: Ըստ նախապէս մշակուած ծրագրի եւ ըստ խմբերի՝ տառաճանաչութիւն, ընթերցանութիւն, գրաւոր, տեքստի ըմբռնում, շարադրութիւն,  գեղարուեստական գրականութիւն: Դեռահասներին հնարաւորութիւն է ընձեռնւում նախապատրաստուել Baccalauréat-ի քննութեանը, ինչպէս նաեւ դառնալ վարիչների օգնական Մկնիկում:

Բանաւոր-գեղարուեստ 

 

Լայն արտայայտման շրջանակ աշխատանոցների միջոցով` գեղարուեստ (երգ, պար, կերպարուեստ, ֆիլմարուեստ), պատմութիւն, աշխարհագրութիւն, գիտական առարկաներ, քաղաքացիական դաստիարակութիւն, ձեռքի աշխատանք, թերթի խմբագրութիւն, բանաւոր քննարկում եւ բանավէճեր: Թեմաները ընտրւում են ըստ տարիքային խմբերի, օգտագործելով ծնող-վարիչների ինչպէս նաեւ հրաւիրուած անձանց փորձը:

Թատրոն 

 

Շաբաթօրեայ աշխատանոցները զարգացնում են երեխաների գեղարուեստական զգացողութիւնը, հիմնուելով աւանդական կամ ժամանակակից, հայ կամ միջազգային գրողների ստեղծագործութիւնների վրայ՝ առակներ, հէքիաթներ եւ թատերգութիւններ:

Instagram
bottom of page