top of page

Ձեր օգնութիւնը անհրաժեշտ է

Մեր աշխատանոցները հիմնականում ֆինանսաւորւում են ծնողների կողմից: Վարիչների մեծ մասը իրենք ծնողներ են եւ աջակցում են ընկերակցութեանը կամաւոր հիմունքներով: Ծնողների վարձավճարները օգտագործւում են շաբաթօրեայ եւ արձակուրդային աշխատանոցների տարածք վարձակալելու, ինչպէս նաեւ տարեկան ուսումնական ճամբորդութիւնը կազմակերպելու համար:

Նուիրատուութիւնների համար

​

Դասաւանդման նիւթերի պատրաստման կամ կրկնօրինակման ծախսերը, արտաքին վարիչների մասնակցութեան վարձատրութիւնը, ինչպէս նաեւ երիտասարդ վարիչների, նոյնիսկ խորհրդանշական ֆինանսական փոխհատուցումը, առաջացնում են արտաքին ֆինանսաւորման անհրաժեշտութիւն:

 

Այդ պատճառով է, որ մենք ունենք Ձեր նուիրատուութեան կարիքը, ինչը թոյլ կը տայ հաւասարակշռել մեր տարեհաշիւը, միեւնոյն ժամանակ պահպանելով մատչելիութիւնը ծնողների համար:

 

Եթէ ցանկանում էք օգնել մեր ընկերակցութեանը, կարող էք կապուէլ մեզ հետ էլեկտրոնային փոստով: Ձեր նուիրատուութիւնները կարող են նուազեցնել ձեր հարկերը, օրինակ՝ 300 եւրօ նուիրատուութեան դէպքում դուք կը ստանաք ձեր եկամտահարկի 200 եւրոյի նուազեցում:

bottom of page