Սիրելի ընթերցողներ, դուք հաւանաբար արդէն լսել էք Շամիրամի եւ Արա Գեղեցիկի առասպելի մասին, բայց արդեօ՞ք գիտէք իսկական պատմութիւնը։
Ըստ Մովսէս Խորենացու՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարւում է Արա Գեղեցիկին՝ այն ժամանակուայ Հայքի արքային։ Շամիրամը Արային ամուսնութեան առաջարկ է անում Ասորեստանի մայրաքաղաք Նինվեյում, որի հետեւանքով Արան նաեւ Ասորեստանի թագաւորը պիտի դառնար։ Սակայն, Արան մերժում է Շամիրամին ինչի պատճառով Շամիրամը զայրացած պատերազմ է յայտարարում Հայքին։ Չնայած այն բանին, որ նա իր զինուորներին հրամայում է Արային չսպաննէլ, դժբախտաբար Արան զոհւում է պատերազմում։
Կատաղութեամբ՝ Շամիրամը փորձում է նրան վերակենդանացնել՝ աղօթելով աստուածներին, որ Արայի վէրքերը բուժեն և նոյնիսկ օգտուելով կախարդութիւնից՝ սակայն առանց յաջողութեան: Նա նոյնիսկ խնդրում է արալէզներին օգնել Արային: Արալէզները թեւաւոր շներ են՝ առասպելական արարածներ, որոնք ապրում են երկնքում: Հայ դիցաբանութեան մէջ նրանք յայտնի են վէրքերը լիզելով մարդկանց վերակենդանացնելու կարողութեամբ: Ուստի Շամիրամը նրանց խնդրեց լիզել Արայի վէրքերը, բայց կրկին առանց արդիւնքի: Այսպէս աւարտւում է առասպելը՝ Շամիրամը շարունակում է ապրել, իսկ Արայի հոգին՝ յաւերժ հանգիստ։
Բայց սա պարզապէս առասպելն է, փաստերը բոլորովին այլ են։ Մի անվիճելի փաստ կա, որը հակադրւում է Արայի եւ Շամիրամի յարաբերութիւնների գոյութեան հնարաւորութեանը։ Մեզ հասել են այդ ժամանակաշրջանի սեպագրեր, որոնցից պարզ է դառնում, որ Արա I-ը (նոյն ինքը՝ Արա Գեղեցիկը) իշխել է մ.թ.ա. 786-764 թուականներին, իսկ Շամիրամը ապրել է ամենաշատը մինչեւ մ.թ.ա. 782 թուականը՝ Արայի թագաւորութեան սկզբնական շրջանում։ Ըստ այդ աքքադական եւ նորխուռիական արձանագրութիւնների, Շամիրամը ապրել է Մենուայի, Արայի հօր իշխանութեան 24 տարիների ընթացքում։ Դա նշանակում է, որ եթէ անգամ ենթադրենք, որ նրանք հանդիպել են, Արան եւ Շամիրամը շատ կարճ ժամանակ են իրար ճանաչել, երբ Շամիրամը արդէն զառամեալ տարիքում էր։ Փոխարէնը, կարող ենք ենթադրել որ Շամիրամը Մենուային է ճանաչել, Արայի հօրը, որը եւ մահացել է պատերազմի ժամանակ մ.թ.ա. 786 թուականին։
Ժողովրդի յիշողութեան մէջ հարիւրամեակների ընթացքում պատմական դէպքերը բանաւոր են փոխանցուել։ Ուստի, կարելի է պատկերացնել, որ ժամանակի ընթացքում դէպքերը որոշ չափով աղաւաղուած լինեն։ Այդպիսի սխալների արդիւնքում Մենուայի մի շարք գործեր մոռացութեան են մատնուել եւ ժողովրդական զրոյցներում վերագրուել են Արային կամ Շամիրամին, ինչպէս օրինակ 80 յայտնի ջրանցքի կառուցումը, որն իրականում Մենուան է կառուցել։
Դուք այժմ գիտէք, թէ ինչ է իրականում կատարուել Շամիրամի եւ Արայի միջեւ, կամ ճիշտ կլինէր ասել Շամիրամի եւ Մենուայի միջեւ...։
Լրացուցիչ փաստ
Արդեօք գիտէի՞ք որ Արա եւ Շամիրամի առասպելի մէջ նոյն Շամիրամ ն է որը իր շատ յայտնի կախովի պարտէզների համար է ճանաչուած։
Լիաննա Ստեփանյան
Յօդուածը կազմուած է ըստ Ռաֆայէլ Իշխանեանի «Պատկերազարդ պատմութիւն հայոց» գրքի։
Հրատարակուել է Մկնիկ աշխատանոցի 2020-21 ուսումնական տարուայ «Ի՞նչ կայ չկայ» թերթում:
Hozzászólások